38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

1983-2023՝ դեգրադացիա մինչև վերջ

1983-2023՝ դեգրադացիա մինչև վերջ
15.04.2023 | 22:38

Վստահ եմ՝ քիչ իմացողներ կլինեն, որ ծանրամարտի 1983 թ. աշխարհի առաջնությունը պիտի անցկացվեր Հայաստանում, սակայն վերջին պահին փոխադրվեց Մոսկվա։ Այդ քայլին Մոսկվայի գնալու իրական պատճառը հետևյալն էր՝ սփյուռքյան հայկական հայտնի կազմակերպություններից մեկը զգուշացրել էր՝ Եղեռնի հուշակոթողի հարևանությամբ գտնվող մարզահամերգայինում Թուրքիայի դրոշի բարձրացում թույլ չի տա, քանի որ այն դիտում է որպես 1915 թ. զոհերի հիշատակի անարգում։

Հիշեցնում եմ՝ այդ ժամանակ օրացույցի վրա 1983 թիվն էր, Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում էր, այն կազմած հանրապետություններից մեկը, հզոր ԽՍՀՄ-ին զգուշացնողը սփյուռքյան մի կազմակերպություն էր, այդ զգուշացումից սարսափածը, կրկնում եմ, ԽՍՀՄ-ն էր՝ աշխարհի երկու գերտերություններից մեկը։

Հարցեր կա՞ն։ Հարցեր չկան։ Դե քանի որ հարցեր չկան, շարունակենք։

Օրացույցի վրա 2023 թիվն է։ ԽՍՀՄ-ը չկա։ Կա խաղաղության դարաշրջանի անվան տակ Թուրքիայի տակ էլ չէ, է՜, Թուրքիայի մանրապճեղ եղբոր՝ Ադրբեջանի տակ խոնարհաբար պառկելու պատրաստ հայաստանյան իշխանություն, որպես կայացած փաստ կա Մարզահամերգայինում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնություն, կան այդ առաջնությանը մասնակցող Թուրքիա ու նրա սատելիտ Ադրբեջան, որ Արցախի տարածքների 75 տոկոսը կուլ տալուց հետո անցել է քայլ առ քայլ Հայաստանը կուլ տալուն, նորանոր հայորդիների մատաղացու անելուն, ու կա այդ դրոշներին խոնարհաբար ծափահարող իշխանություն։

Հարցեր կա՞ն։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 15052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ